Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Դպրոցական բաժանորդային ծրագրի առաջին փուլը կշարունակվի մինչ օգոստոսի 31-ը

Դպրոցական բաժանորդային ծրագրի առաջին փուլը կշարունակվի մինչ օգոստոսի 31-ը
29.06.2019 | 12:00

2018 թվականի նոյեմբերին մեկնարկած դպրոցական բաժանորդային ծրագրի իրականացումը շարունակվում է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի 1-ին փուլի շրջանակում բաժանորդային համակարգին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կարող են այցելուներին ընդունել մինչև օգոստոսի 31-ը, որից հետո տպագիր տոմսերն անվավեր կհամարվեն:

Սեպտեմբերի 1-ից կմեկնարկի ծրագրի 2-րդ փուլը, որի կիրարկումը կկայանա բացառապես Dasaran.am ծրագրի E-cult հարթակի միջոցով: Ծրագրում ընդգրկված համերգային կազմակերպություններ ու թատրոններ այցելելու համար ևս պետք է ամրագրումը նախօրոք կատարվի Dasaran.am ծրագրի միջոցով:

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ